Dr. Srinath Samudrala

Srinath Samudrala MD, FACS

Վիրաբույժների ամերիկյան քոլեջի անդամ բժիշկ Շրինաթ Սամուդրալան նեյրովիրաբույժ է և աշխատում է Սիդարս-Սայնայի ողնաշարի հիվանդությունների ինստիտուտում (ISD): Նախքան ISD-ում իր գործունեությունը սկսելը բժիշկ Սամուդրալան 10 տարի զբաղեցրել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի նեյրովիրաբուժության բաժնի ողնաշարի վիրահատությունների գծով տնօրենի պաշտոնը: Նա նաև եղել է LAC+USC բժշկական կենտրոնի ողնաշարի վնասվածքների ծրագրի համատնօրենը: Բժիշկ Սամուդրալան մասնագիտական վկայագիր ունի և հանդիսանում է Ամերիկայի վիրաբույժների քոլեջի անդամ, ինչպես նաև նեյրովիրաբուժությամբ և ողնաշարի վիրահատություններով զբաղվող բազմաթիվ կազմակերպությունների, այդ թվում Նեյրովիրաբույժների ամերիկյան ասոցիացիայի, Ամերիկյան բժշկական ասոցիացիայի, Նեյրովիրաբույժների կոնգրեսի և Arbeitsgemeinschaft fur Osteosynthesefragen կազմակերպության (Ներոսկրային ֆիքսացիայի ուսումնասիրության ասոցիացիա) անդամ:

Բժիշկ Սամուդրալան  դասախոսություններ է կարդացել ողնաշարի վիրաբուժությանն առնչվող բազմաթիվ դասընթացներում և ակտիվորեն հրատարակումներ է ունեցել վերջին 10 տարիների իր պրակտիկայի շրջանակումԲժիշկ Սամուդրալայի բժշկական և հետազոտական հիմնական հետաքրքրությունը ողնաշարի վնասվածքների վիրահատությունն է: Նա ունի փորձագետների կողմից գնահատված բազմաթիվ հոդվածներ և գրքերի գլուխներ՝ ողնաշարի տրավմաների և վնասվածքների վերաբերյալ: Նա նաև հաճախ ներկայացումներ է անում տեղական և միջազգային գիտաժողովներում:

Բժիշկ Սամուդրալան  իր բակալավրի կոչումը ստացել է  Ռիվերսայդում՝ Կալիֆոռնիայի համալսարանում, իսկ բժշկական կոչումը՝ Լոս Անջելեսում, կրկին Կալիֆոռնիայի համալսարանում: Նա ընդհանուր վիրաբուժության պրակտիկա է անցել Նյու Յորքի Բելվյու հիվանդանոցի վիրաբուժության բաժնում, որից հետո օրդինատուրա՝ Նյու Յորքի համալսարանի վիրաբուժության բաժնում: Իր գիտելիքներն ընդլայնելու համար նա ասպիրանտուրա է ավարտել Գեյնսվիլում՝ Ֆլորիդայի համալսարանում՝ նվազագույն միջամտությամբ վիրաբուժության գծով: 

Español